Եվգենի Սաֆարյանս. Հայաստանը զգալիորեն ամրապնդել է իր արտաքին քաղաքական դիրքերը

Text

Ինտենսիվ աշխարհաքաղաքական գործընթացները փոխում են ուժերի դասավորությունը տարբեր տարածաշրջաններում, տառացիորեն 2-3 տարում որոշ երկրների հաջողվել է լրջորեն ամրապնդել դիրքերը: Այդպիսի հայտարարություն է արել ուկրաինացի մեկնաբան, պատմաբան Եվգենի Սաֆարյանսը AnalitikaUA.net - ին տված հարցազրույցում:

Ըստ փորձագետի, Հայաստանն այդպիսի երկրների թվում է: «Արտաքին քաղաքականության ասպարեզում ՀՀ դիրքերի ամրապնդմանը նպաստում է նաև ԵՄ հետկնքած համաձայնագիրը, որի ստորագրմամբ սկսել է նոր հարթակ ձևավորվել Երևանի և Բրյուսելի միջև քաղաքական և տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու համար»,-ասել է Սաֆարյանսը:

Անդրադառնալով եվրոպական արժեքների թեմային՝ ուկրաինացի փորձագետը նշել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եռօրյա այցը Հայաստան աշխարհում շատերին մատնանշեց այն երկրի դերը, որն առաջինն է քրիստոնեույթունը որպես պետական կրոն ընդունել և հանդիսանում է եվրոպական քաղաքակրթության անբաժան մասը:

«2018-ին դիրքերի ամրապնդումն էլ ավելի կշեշտվի, քանի որ Երևանն ընդունելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որին կմասնակցեն բազում պետությունների ղեկավարներ», - հավելել է նա:

Մեկնաբանը նաև անդրադարձել է հայ-ուկրաիանական հարաբերություններին՝ նշելով, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը չափազանց կարևոր է երկրների համար: Ըստ նրա, Ուկրաինայի և ՀՀ ընդհանուր շահերը ոչ միայն արժեքների ոլորտում են, այլ նաև տնտեսական հարաբերությունների, որի զարգացումը կամրապնդի քաղաքական գործակցությունը:


Photo, video

  • Page URL: http://sau.net.ua/content/evgeni-safaryans-hayastane-zgalioren-amrapndel-e-ir-artakin-kaghakakan-dirkere
  • Phone: +38(044) 227-91-61