Ուկրաինայում հայերը նշել են Ցեղասպանություն հանցագործության զոհերի հիշատակի օրը

Text

Կիեւում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Ցեղասպանություն  հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այդ հանցագործության նախազգուշացման օրվան նվիրված հանրահավաք և աղոթք։

Հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերին նվիրված խաչքարի մոտ արարողությունը վարել է Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական  թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը։

Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն ԴավիթՄկրտչյանը, Կիեւի հայ համայնքի նախագահ Նորիկ Գեւորգյանը, հայկական համայնքիանդամները, այլ ազգային համայնքների, հոգեւորականության ներկայացուցիչները, քաղաքի բնակիչները:

Հիշեցնենք, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան  2015-ի սեպտեմբերի 11-ին դեկտեմբերի 9-ը ընդունել էր որպես Ցեղասպանություն  հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության ու այդ հանցագործության նախազգուշացման օր։

 


Photo, video

There are no multimedia materials to show.


  • Page URL: http://sau.net.ua/content/owkrainayowm-hayere-nshel-en-tseghaspanowtyown-hantsagortsowtyan-zoheri-hishataki-ore
  • Phone: +38(044) 227-91-61