Ուկրաինայում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվում

Text

Դեկտեմբերի 7-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում կմատուցվի պատարագ ի հիշատակի 1988-ի երկրաշարժի զոհերի:

Երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները կսկսվեն դեկտեմբերի 6-ի երեկոյան Զապորոդիում, որտեղ Զապորոզիայի հայերի միությունը կազմակերպել է կամերային երաժշտության երեկո:

Ըստ Ուկրաինայի Հայերի միության մամուլի ծառայության, Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներ կանցնեն Ուկրաինայի նաև այլ քաղաքներում:

Ինչպես AnalitikaUA.net- ին տեղեկացրեց հայր Կարապետ Ղարիբյանը, Կիեւում դեկտեմբերի 7-ին, ժամը 12.00-ին, պատարագ տեղի կունենա Սրբոց Նաթակացի մատուռում (հասցե` Գորլովսկայա 215 ):

Ավելի վաղ AnalitikaUA.net-ի մեկնաբանության մեջ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել Է, որ հայ ժողովուրդը հիշում եւ անսահմանորեն երախտապարտ Է իր բարեկամներին ամբողջ աշխարհում, որոնք մեզ դժբախտության մեջ մենակ չթողեցին Սպիտակի երկրաշարժի ժամանակ:


Photo, video

There are no multimedia materials to show.


  • Page URL: http://sau.net.ua/content/owkrainayowm-spitaki-erkrasharzhi-zoheri-hishatakin-nvirvats-mijotsarhowmner-en-antskatsvowm
  • Phone: +38(044) 227-91-61