Հայոց ցեղասպանության մասին հոլովակը ներկայացվել է KLIK անիմացիայի միջազգային փառատոնին

Text

Ամստերդամում Ուկրաինայի հայերի միության սոցիալական հոլովակը ներկայացվել է KLIK անիմացիայի միջազգային փառատոնին:

«Շնորհակալություն նորից բարգավաճելու հնարավորության համար: Հայեր» անվանումով հոլովակը նվիրված է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Անդրանիկ Բերբերյանի եւ Անդրեյ Լիդագոսվսկու 2D անիմացիան նռան հատիկի կերպարով է ստեղծված:

Ըստ AnalitikaUA.net-ի՝ «Շնորհակալություն նորից բարգավաճելու հնարավորության համար: Հայեր» անվանումով հոլովակը Ուկրաինայում միանգամից մի քանի փառատոնների ծրագրերում է ընդգրկվել:

Դրանցից են` Ուկրաինայի Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնը, KLIK անիմացիայի միջազգային փառատոնը, Reanimania անիմացիոն կինոյի ամենամյա բաց միջազգային հայկական փառատոնը:

Ինչպես նշել է ուկրաինացի պրոդյուսեր, ռեժիսոր Անդրանիկ Բերբերյանը՝ «Սա ցույց է տալիս, որ աշխարհը ընդունում է մեր նոր հաղորդակցության ուղին եւ պատրաստ է միանալ դրան՝ ավելի մոտենալով հայ ժողովրդին, նրա մշակույթին»:


Photo, video

There are no multimedia materials to show.


  • Page URL: http://sau.net.ua/content/hayots-tseghaspanowtyan-masin-holovake-nerkayatsvel-e-klik-animatsiayi-mijazgayin-parhatonin
  • Phone: +38(044) 227-91-61