Վիլեն Շատվորյան. Հայոց բանակը անկախ հայրենիքի անվտանգության երաշխավորն է

Text

Բանակի օրը հայ ժողովրդի համար հատուկ տոն է, այս մասին AnalitikaUA.net-ին ասել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

«Հայոց բանակը հայրենիքի անվտանգության երաշխավորն է, անկախության խորհրդանիշներից մեկը: Հայաստանի հզոր Զինված ուժերի ստեղծումը եւ զարգացումը անկախության տարիների առանցքային ձեռքբերումներից մեկն է եւ ապագայում հայկական պետականության ամրապնդման գրավականը: Հայոց բանակի մասին խոսելիս մենք մեծ հպարտությամբ ենք համակվում՝ զինվորների եւ սպաների հերոսությունն ու խիզախությունը Հայաստանի պատմության մեջ ոսկե տառերով են գրված»,- նշել է Վիլեն Շատվորյանը:

Հունվարի 28-ին Հայաստանը եւ ամբողջ աշխարհի հայությունը նշում են Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը:

Բանակի օրը կարեւորագույն եւ սիրված տոներից մեկն է: NEWS.am


Photo, video

  • Page URL: http://sau.net.ua/content/vilen-shatvoryan-hayots-banake-ankakh-hayreniki-anvtangowtyan-erashkhavorn-e
  • Phone: +38(044) 227-91-61