Ուկրաինայի հայերի միության գործունեությունը հասել է որակապես նոր մակարդակի

Text

Վիլեն Շատվորյանի հնգամյա ղեկավարությամբ Ուկրաինայի հայերի միության գործունեությունը տեղափոխվել է որակապես նոր մակարդակի վրա:

Այս մասին AnalitikaUA.net պարբերականի հարցին ի պատասխան ասել են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: «Մեծ ջանքեր են պահանջվել Ուկրաինայի հայ համայնքի ինտեգրմանը երկրի մշակութային եւ հասարակական կյանքին, հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը: Հսկայական աշխատանք է տարվել նաեւ հայ եւ ուկրաինացի ժողովուրդների միջեւ բարեկամության եւ փոխըմբռնման հաստատման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության շնորհիվ ուկրաինացի մեր հայրենակիցները ներգրավվել են ՀՀ սփյուռքի նախարարութան կողմից անցկացվող ամենամյա համահայկական ծրագրերի մեջ: Պատահական չէ, որ 2012 թվականին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պարգեւատրվել է ոսկե մեդալով»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ նոյեմբերի 21-ին լրացել է Վիլեն Շատվորյանի` Ուկրաինայի հայերի միության նախագահի պաշտոնում նշանակվելու 5 տարին:


Photo, video

  • Page URL: http://sau.net.ua/content/owkrainayi-hayeri-miowtyan-gortsowneowtyowne-hasel-e-orakapes-nor-makardaki
  • Phone: +38(044) 227-91-61