Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Ժիտոմիրում բացվել է Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին նվիրված ցուցահանդես

Ժիտոմիրում Ուկրաինական մշակույթի տանը, Ուկրաինայի հայերի միության միջոցառումների շրջանակում հունիսի 30-ին բացվել է «Ուկրաինայի հայկական ժառանգություն» ցուցահանդեսը, որը նվիրված է Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին:

Ուկրաինայի Հայերի միության պատմամշակութային հարցերով կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը միջոցառումների մասնակիցներին փոխանցել է Կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքերը, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Դավիթ Դավթյանը մանրամասնորեն ներկայացրել է ցուցահանդեսը, որն Ուկրաինայի հայերի բազմադարյա պատմության եւ մշակույթի այնպիսի վկայություններ է ներառում, ինչպիսիք են Լվովի հայկական տպագրատան նյութերը, Սոֆիա Կիեւսկայայի գծանկարները, հայկական հրաշագործ սրբապատկերներ:

Ցուցահանդեսը կազմակերպել է Ուկրաինայում Հայերի միության պատմամշակութային կոմիտեի, Ժիտոմիրի «Էրեբունի» հայ համայնքի եւ Ուկրաինական մշակույթի տան կոլեկտիվի ջանքերով:

Բացված ցուցահանդես են այցելել Ժիտոմիրի հայ, ինչպես նաեւ լեհական, բելառուսական, չեխական, գնչուական համայնքի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ:

Ցուցահանդեսը Ուկրաինայի մշակույթի տան այցելուներին ծանոթության համար մատչելի կլինի մինչեւ հուլիսի 12-ը:

Արդեն հաղորդվել է, որ այս տարի Ուկրաինայում հայկական գրատպության 400 տարին է լրանում: Լվով քաղաքը հայ գրատպության չորրորդ կենտրոնն է դարձել Վենետիկից, Կոստանդնուպոլսից եւ Հռոմից հետո:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.