Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Ժիտոմիրի մայր տաճարում բացվել է «Ուկրաինայի հայկական սրբապատկերներ» ցուցահանդեսը

Ժիտոմիրի Սուրբ Միքայելի մայր տաճարում բացվել է «Ուկրաինայի հայկական սրբապատկերներy» ցուցահանդեսը։

Ցուցադրված են ավելի քան երկու տասնյակ սրբապատկերներ՝ Ուկրաինայի տարբեր հայկական եկեղեցիներից։ Պաշտամունքային, նշանավոր սրբապատկերնեը, որոնց մասին դարերով առասպելներ են հյուսվել, գիտական աշխատություններ գրվել, այսօր ցուցադրված են Ժիտոմիրում։

Ժիտոմիրի «Էրեբունի» հայկական համայնքի գործադիր տնօրեն Վահե Պետրոսյանը AnalitikaUA.net-ին հայտնել է, որ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել, բացմանը մասնակցել են Ժիտոմիրի շրջանային պետական աշխատակազմի, հոգեւորականության, հայկական ու լեհական համայնքների ներկայացուցիչները, քաղաքի բնակիչները։

Էքսպոզիցիան շարժական է ու մինչ այդ ցուցադրված է եղել Կիեւում։ Ժիտոմիրում ցուցահանդեսի նախաձեռնողների ու կազմակերպիչների դերում հանդես են եկել Ուկրաինայի հայերի միությունը, Ժիտոմիրի «Էրեբունի» հայկական համայնքը, նաեւ Սուրբ Միքայելի մայր տաճարի հոգեւոր առաջնորդ Հայր Բոգդանը։

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.