Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Զապորոժիեում օծել են Սբ. Մարիամ Աստվածածին հայկական մատուռը

Ուկրանայի Զապորոժիե քաղաքում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցել Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռի օծման արարողությունը:

Այն իրականացրել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովաննիսյանը:

Միջոցառմանը ներկա են գտնվել Զապորոժիե մարզի պետական մարզային վարչակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Գուգնինը, Զապորոժիե մարզի մշակույթի, զբոսաշրջության, ազգերի և կրոնների վարչության ղեկավար Վլադիսլավ Մորոկոն, ինչպես նաև ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները:

Միջոցառման ավարտին Ուկրաինայում հայերի միության երիտասարդ անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել համերգ:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.