Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Տյաչևում տեղադրվել է ականավոր նկարիչ Շիմոն Հոլոշիին նվիրված հուշատախտակ

Անդրկարպատյան մարզի «Արարատ» հայկական մշակութային միության ներկայացուցիչները մասնակցել են ականավոր նկարիչ և մանկավարժ, Բայամարյան գեղանկարչության դպրոցի հիմնադիր Շիմոն Հոլոշիին (1857-1918) նվիրված հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը։
Հուշատախտակը տեղադրվել է Տյաչևի մասնագիտական լիցեյի մասնաշենքերից մեկի վրա, որտեղ ըստ ծագումով հայ հայտնի նկարչի կենսագրությունը ուսումնասիրողների ավարտվել է նրա երկրային կյանքը։

Իրադարձությունը տեղի է ունեցել մայիսի 7-ին և նվիրվել է Հոլոշիի կողմից հիմնադրված Բայամարյան գեղանկարչության դպրոցի 120 ամյակին։
Ստեղծագործական միջոցառմանը մասնակցել են շրջանային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, մասնավորապես Տյաչևի շրջանային վարչակազմի ղեկավար Վասիլի Դեմյանչուկը և քաղաքապետ Իվան Կովաչը:

Ինչպես նաև միջոցառմանը մասնակցել են մարզային վարչակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պետիկը, Չերնովցի քաղաքում Ռումինիայի գլխավոր հյուպատոս Էլեոնորա Մոլդովանը, Մարամուրեշ գավառի պրեֆեկտ Սեբաստիան Լուպուցը, նկարիչներ Ուկրաինայից և Ռումինիայից: 
Տվյալ իրադարձության նախաձեռնողներն էին Ռումինիայի Բայա Մարե քաղաքի նկարիչների միությունը և Մարամուրեշ գավառի Հայերի միությունը:

Շիմոն Հոլոշին 19-րդ դարի նկարիչ է` ծնված հայկական ընտանիքում, որը մեծ ավանդ ունի Անդրկարպատյան մարզի և հարևան երկրների մշակույթի զարգացման գործում:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.