Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Ցեղասպանության ճանաչման հարցը կարևոր է Ուկրաինայի հայերի համար

Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության ճանաչումը սկզբունքային հարց է Ուկրաինայի հայ համայնքի համար: AnalitikaUA.net –ում իր մեկնաբանության մեջ նման կարծիք է հայտնել ուկրաինացի վերլուծաբան, պատմաբան Մաքսիմ Ցարենկոն:

- Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանգում է իր տրամաբանական լուծմանը, այդ մասին վկայում են խորհրդարանականների շրջանում այս քայլի կողմնակիցների աճող քանակը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճանաչման աջակցությանը ուղղված բազմաթիվ կոչերը, նաև՝ ԶԼՄ-ներում հարցի նկատմամբ մեծ ուշադրությունը,- հայտնում է UA-Report.info-ն:

Ըստ Ցարենկոյի՝ դրան խթանում է Ուկրաինայի հայերի միության կողմից մշտապես իրականացվող իրազեկման աշխատանքը:

Փորձագետը նշել է, որ 2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հայտարարել է Ցեղասպանության զոհերի հիշատակման և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Դրանից մեկ տարի անց Կիևում տեղի ունեցավ Ուկրաինայի և Հայաստանի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման և օծման արարողությունը:

- Փաստացի ՄԱԿ-ի որոշումից հետո Կիևի խաչքարն առաջին հուշարձանն է, - ընդգծել է Ցարենկոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմատիկ միջոցառումներ պարբերաբար անցկացվում են Ուկրաինայի բոլոր մարզերում: Հիշեցնենք նաև, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ երկու տարվա ընթացքում երկրի տարբեր մարզերում տեղադրվել են ավելի քան 10 խաչքարեր: Եվս 10 խաչքար շուտով տեղադրվելու է երկրի տարբեր քաղաքներում:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.