Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Շուրջ 75 տարի անհետ կորած համարվող հայազգի սերժանտի աճյունը Ուկրաինայից կտեղափոխվի Հայաստան

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հուլիսի 12-ին տեղի է ունեցել կրտսեր սերժանտ Սեդրակ Աղաջանյանի աճյունը Հայաստանին հանձնելու արարողությունը: Զինծառայողը հերոսի մահով զոհվել էր 1941թ-ին Ժիտոմիրյան շրջանի Մալին քաղաքի մոտակայքում ընթացած մարտերի ժամանակ:

Սեդրակ Աղաջանյանի մնացորդները, ով անհետ կորած էր համարվում ավելի քան 75 տարի, հայտնաբերվել էին «Վերտիկալ» որոնողական կազմակերպության կողմից՝ 1941թ-ին Կիևի պաշտպանության սահմանագծին գտնվող գետի մոտակայքում: Աճյունի հետ միասին հայտնաբերվել էին նաև կողմնացույց, ժանգոտված դաշույն կաշվե պատյանում և երկու անձնական տարբերանշան, որոնց վրա նշված են Սեդրակ Աղաջանյանի անձնական տվյալները:

Հետագա որոնողական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ պատերազմի նախօրեին կրտսեր սերժանտ Աղաջանյանն ամուսնացել էր ուկրաինուհի, Կովելի բնակչուհի Գալյա Ժմույդեի հետ:

Աճյունի փոխանցման արարողությանը, որն անց է կացվել Ուկրաինայի ազգային ռազմա-պատմական թանգարանում, մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, թանգարանի տնօրեն Վլադիսլավ Տարանեցը, Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, «Վերտիկալ» որոնողական կազմակերպության ղեկավար Վլադիմիր Ժարկոն և այլոք:

Կազմակերպիչների խոսքով՝ Սեդրակ Աղաջանյանի աճյունը հուղարկավորվելու է հայրենիքում՝ Հայաստանում՝ իր մոր շիրիմի կողքին:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.