Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Ուկրփոստը Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված նամականիշներ է թողարկել

Հովհաննես Այվազովսկու հոբելյանը Ուկրփոստը նշել է նոր գեղաարվեստական նամականիշի թողարկմամբ։ Այսուհետ շրջանառության մեջ կմտնի նոր փոստային նամականիշը (140000 տպաքանակով) եւ փոստային բլոկը (36000 տպաքանակով), փոխանցում է Analitikaua.net-ը։

Ուկրփոստի կայքը նշում է, որ նամականիշի, բլոկի եւ դրոշմի դիզայնի հեղինակը Վասիլի Վասիլենկոն է։ «Տաղանդավոր ծովանկարչին նվիրված նամականիշի թողարկումն անհրաժեշտ քայլ է պետության կողմից՝ հայ-ուկրաինական բարեկամության զարգացման մեջ նրա ունեցած ավանդի համար»։ Այս մասին AnalitikaUA.net-ին ասել է պատմաբան Եվգենի Սաֆարյանսը։

«Հայկական ծագմամբ հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակի կապակցությամբ կարեւոր է հիշելը, որ նրա ամբողջ կյանքն ու աշխատանքը անքակտելիորեն կապված են եղել գեղեցիկ ու գեղատեսիլ երկրի՝ Ուկրաինայի հետ, որին նա նվիրել է իր նկարների մի մասը»,-նշել է պատմաբանը։

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.