Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Ուկրաինայում տեղի է ունեցել հայերենի կրթական ծրագրի շնորհանդեսը

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Լվովում տեղի է ունեցել Ուկրաինայի Հայերի միության կրթության հարցերով կոմիտեի նիստը: 

Լվովի հայ համայնքի աջակցությամբ կազմակերպված միջոցառումներին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Օգանեսյանը, Ուկրաինայի Հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, Լվովի հայ համայնքի նախագահ Ավետիս Սարաջյանը, համայնքներին առընթեր կիրակնօրյա դպրոցների եւ ֆակուլտատիվ դասարանների ուսուցիչներ:

Նիստերի ընթացքում քննարկվել են հայ համայնքներում եւ մշակութային կենտրոններում նախադպրոցական խմբեր բացելու հարցերը: Ընտրվել են աշակերտների համար շարադրությունների թեմաները, որոնք մասնակցում են Ուկրաինայի Հայերի միաության ամենամյա մրցույթին:

Միջոցոառումների շրջանակում տեղի է ունեցել ուկրաիներեն ուսուցմամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում 1-4-րդ դասարանների համար հայերեն լեզվով ծրագրի շնորհանդեսը, որը օգոստոսին ստացել է Ուկրաինայի կրթության եւ գիտության նախարարության կնիքը, նշել է Ուկրաինայի Հայերի միության կրթության հարցերով կոմիտեի ղեկավար Արաքսիա Հասրաթյանը:

Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ կրթության հարցերը շարունակում են մնալ կազմակերպության ուշադրության կենտրոնում:

Համայնքի նախագահի եւ Հայ Առաքելական եկեղեցու Ուրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Օգանեսյանի անունից մասնակիցների համար նվերներ եւ սրբապատկերներ են պատրաստվել: News.am

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.