Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Ուկրաինայում նշում են Հայ Աստվածամոր սրբապատկերի 226-րդ տարեդարձը

Հունիսի 27-ը Կամենեց Պոդոլսկիից Հայ Աստվածամոր օրն է։ Տոնի կապակցությամբ Ուկրաինայում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել։

Հիմնական միջոցառումները կազմակերպվել են Կիեւում։ Այս տարի դրանք մեկնարկել են հունիսի 13-ին՝ «Ուկրաինայի հայկական սրբապատկերների» աննախադեպ ցուցադրությամբ։ Հասարակությանն են ներկայացվել հայտնի սրբապատկերներ, որոնց մասին դարեր շարունակ առասպելներ են հյուսվել։

Պակաս հետաքրքիր չէ նաեւ «Սոֆիա Կիեւսկայա» ազգային արգելոցում հունիսի 16-ին մեկնարկած միջոցառումը. այստեղ «Հայկական խաչքարերը» խորագրով ցուցահանդես է բացվել, որը կտեւի մինչեւ հուլիսի կեսերը։ Հանրությանն են ներկայացվել մեկ տասնյակից ավելի հայկական խաչքարեր, որոնք վարպետ Արտակ Համբարձումյանի ստեղծագործություններն են։

Արդեն ավանդական դարձած Կամենեց Պոդոլսկի ուխտագնացությունն այս տարի տեղի կունենա հուլիսի 1-ին։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Յակով արքեպիսկոպոս Թումանովիչի կարգադրությամբ նշվում է Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը։

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.