Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Ուկրաինայում Հովհաննես Այվազովսկու 200-ամյակի առիթով հուշադրամ է թողարկվել

Ուկրաինայի Ազգային բանկը շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Այվազովսկի» հուշադրամը:

Դրամահավաքների հավաքածուն կհամալրվի հուշադրամով, որը թողարկվել է ականավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյա տարեդարձի առիթով

Ինչպես հաղորդվում է բանկի կայքում, մետաղադրամը թողարկվել է «Ուկրաինայի ականավոր անհատները» շարքում եւ շրջանառության մեջ է մտցվել 35,000 օրինակ տպաքանակով:

«Մեծ նկարչի ծննդյան 200-ամյակին նվիրված հուշադրամի եւ նամականիշի թողարկումը համաշխարհային գեղանկարչության գանձարանում Իվան Այվազովսկու ավանդի պետական ճանաչման ակնհայտ վկայությունն է եւ ընդգծված արտահայտում է հայկական ու ուկրաինական մշակույթների փոխադարձ հարստացման ֆենոմենը», - AnalitikaUA.net - ում նշել է ուկրաինացի տեսաբան, պատմաբան, Ուկրաինայի զինանիշագիտության միության անդամ Մաքսիմ Ցարենկոն:

Արդեն հաղորդվել է, որ երկրի շրջաններում Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են Նիկոլաեւում ցուցահանդեսների շարքով, որտեղ մի քանի միջոցառումներ են անցկացվել ի պատիվ հայտնի ծովանկարչի:

Հայտնի նկարչի աշխատանքների ցուցահանդես է կազմակերպվել նաեւ Կիեւի պատկերասրահի Ազգային թանգարանում:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.