Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

 → Ուկրաինայում ՀՀ դեսպանը Ղրիմի կառավարության ղեկավարի հետ քննարկել է հայ մշակութային ժառանգության հարցերը

Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը Ղրիմի Ինքնավար Հանրապետության նախարարների խորհրդի ղեկավար Անատոլի Մոգիլյովի հետ քննարկել է հայ պատմամշակութային ժառանգության պահպանման հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունների հեռանկարները, նաեւ՝ հայ համայնքի եւ տեղի իշխանությունների փոխգործակցության հարցեր։ Կողմերը մատնանշել են առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության զգալի ներուժը եւ քննարկել դրա իրագործման ուղիները։

Անդրանիկ Մանուկյանը Անատոլի Մոգիլյովին շնորհակալություն է հայտնել հայ համայնքի խնդիրների հանդեպ ուշադրության համար։

Ավելի ուշ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը մասնակցել է Ուկրաինայի հայերի միության կոնֆերանսին, որը կայացել է Յալթայում։

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.