Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

 → Ուկրաինայում Հայաստանի դեսպանը քաղաքագետ Միխայիլ Բելեցկիին պատվոգիր է շնորհել

Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, փետրվարի 7-ին, Կիեւի դեսպանատանն ընդունել է ուկրաինացի հայտնի քաղաքագետ, Ուկրաինայի նախագահի Մարդասիարական խորհրդի անդամ Միխայիլ Բելեցկիին:

ՀՀ դեսպանը Միխայիլ Բելեցկիին Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգիր է շնորհել` հայկական մշակույթի պահպանման գործում ակտիվ ներդրումների,հայկական սփյուռքի աշխատանքներում համագործակցության եւ հայ-ուկրաինակն հարաբերությունների ամրանդման համար, հայտնում է Analitika.at.ua-ն:

Միխայիլ Բելեցկին իր շնորհակալությունն է հայտնել ուշադրության եւ բարձր գնահատանքի արժանացնելու համար եւ ընդգծել է երկկողմանի մշակութային եւ գիտական կապերն ակտիվացնելու անհրաժեշտության մասին:

Հանդիպման շրջանակում հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման արդի վիճակի եւ նախաձեռնությունների վերաբերյալ կարծիքների փոխանակում է եղել:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.