Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Ուկրաինայում բացվել է Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսային շարքը

Ուկրաինայում Նիկոլաեւյան մարզային թանգարանում հունվարի 27–ին կայացել է մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արվեստին նվիրված ցուցահանդեսային շարքի շնորհանդեսը։

Նախագիծն իրականացվել է Ուկրաինայի հայերի միության Նիկոլաեւի մարզի կառույցի նախագահ Արթուր Կոխլիկյանի աջակցությամբ։ Կազմակերպիչների խոսքով՝ թանգարանային ցուցադրության շարքի շրջանակներում այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ներկայացվելու են Այվազովսկու կտավների ռեպրոդուկցիաները։ Շնորհանդեսները ուղեկցվելու են մեծ ծովանկարչի կենսագրության, ստեղծագործական ուղու մասին դասախոսություններով։

Ցուցահանդեսի շրջանակներում նաեւ ներկայացվելու են Նիկոլաեւյան թանգարանում պահվող 9 կտավների բնօրինակները։

Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանքներ է տանում ազգային պատմական արժեքները տարածելու ուղղությամբ, քանի որ, ըստ միության նախագահ Վիլեն Շատվորյանի, «մշակույթը ավանդաբար գտվում է մեր կազմակերպության ուշադրության կենտրոնում»։ NEWS.am

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.