Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Հոդվածներ → Ուկրաինայի խորհրդարանում ստեղծվել է «Ուկրաինա-Հայաստան» միավորումը

Ուկրաինայի Գերագույն ռադայում ստեղծվել է «Ուկրաինա-Հայաստան» միջխմբակցային պատգամավորական միավորումը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Վլադիմիր Ռիբակը:

Միավորման կազմում են Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը, Վլադիմիր Կուպչակը, Վադիմ Կոլեսնիչենկոն, Անտոն Կիսսեն, Իգոր Մարկովը, Նվեր Մխիթարյանը, Արտյոմ Պշոնկան ու Գենադի Տրուխանովը: Խումբը կգլխավորի Վիլեն Շատվորյանը:

Պատգամավորական միավորումը ստեղծվել է նպատակ ունենալով աջակցել Ուկրաինայի ու Հայաստանի միջպետական կապերի ակտիվացմանը:

Photo, video

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.