Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Ուկրաինայի հայկական շրջանային համայնքների ղեկավարներն այցելել են Կիեւում կառուցվող տաճարի շինհրապարակ

Կիեւում տեղի են ունեցել Ուկրաինայի Հայերի միության կազմակերպած մի շարք միջոցառումներ: Տեղի է ունեցել «Հայկական խաչքարեր» ցուցահանդեսի բացումը, որն այցելելուց հետո կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանի հրավերով հայկական շրջանային համայնքների ղեկավարներն այցելել են Ուկրաինայի մայրաքաղաքում կառուցվող ապագա հայկական գլխավոր տաճարի շինհրապարակ: Նրանք ծանոթացել են Կիեւում հայկական տաճարի շինարարության ընթացքին եւ դրա մանրամասներին:

Օրվա հիմնական միջոցառումն էր Ուկրաինայի Հայերի միության համաժողովը, որն անցկացվել է նույն օրը:

Համաժողովի աշխատանքներին մասնակցել են Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հավհաննիսյանը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, քանդակագործ, խաչքարագործ վարպետ Արտակ Համբարձումյանը, հայկական շրջանային համայնքների ղեկավարները, Ուկրաինայի Հայ երիտասարդների միության ներկայացուցիչները, հոգեւորականություն:

Համաժողովի ընթացքում Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ամփոփել է շրջանային համայնքների 2017-ի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները: Առանձնահատուկ նշվել են Ուկրաինայի Հայերի միության կազմի մեջ մտնող կազմակերպությունները, որոնք դրական արդյունքի են հասել նախագծերի ծրագրի իրականացման ժամանակ, որը նախանշվել էր անցյալ տարվա ամփոփիչ համաժողովում. Զապորոժեի մարզում Ուկրաինայի Հայերի միությունը, Պոլտավայի մարզային «Ուրարտու» հայկական հասարակական կազմակերպությունը, Դնեպրոպետրովսկի մարզի Հայկական երիտասարդական կազմակերպությունը, Անդրկարպատների «Արարատ» Հայկական մշակույթի միությունը, Նիկոլաեւի մարզում Ուկրաինայի Հայերի միությունը:

Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախագահ Հովակիմ Հարությունյանը ներկայացրել է պատրաստվող մի շարք երիտասարդական նախագծեր, որոնց թվում է Հայ երիտասարդների առաջին համաժողովը, որը 2017 թվականի 3-րդ եռամսյակում կանցկացվի Կիեւում:

Համաժողովի մասնակիցներին է նաեւ ներկայացվել «Խաչքար» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը՝ խաչքարագործ վարպետ Արտակ Համբարձումյանի աշխատանքի մասին, որը նա կատարել է Ուկրաինայի հայկական սփյուռքի համար:

Վիլեն Շատվորյանը պարգեւատրվել է Խարկովի քաղաքային «Չեռնոբիլի միություն» հասարակական կազմակերպության «Ուկրաինայի հայրենասեր» Պատվո նշանով: Ուկրաինայի Հայերի միության պատվոգրերով են պարգեւատրվել Ռոման Մազմանյանը, Լիանա Մանուկյանը եւ Գեորգի Ղազարյանը՝ կազմակերպության զարգացման գործում անձնական ծանրակշիռ ավանդի համար:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.