Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Ուկրաինայի հայերն ուխտագնացություն են կատարել Կամենեց-Պոդոլսկի

ՀԱԵ-ի Ուկրաինայի թեմի նախաձեռնությամբ եւ Խմելնիցկի հայ ազգային մշակույթի «Արարատ» մարզային կենտրոնի աջակցությամբ ուխտագնացություն է տեղի ունեցել Կամենեց-Պոդոլսկի, որտեղ երկու տարի առաջ օծվել էր Սուրբ Նիկոլայի (Սբ. Նիկողայոսի) հայկական մայր տաճարի Սուրբ Ստեփանի (Ստեփանոսի) զանգակատուն-աշտարակի ժամատունը:

Խմելնիցկի հայ համայնքի ղեկավար Սուրեն Ավագյանը AnalitikaUA.net-ին հայտնել է, որ կազմակերպված միջոցառումներին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ Ուկրաինայի շատ մարզերից:

Արդեն հաղորդվել է, որ այս տարի Ուկրաինայում նշում են Հայ Աստվածամոր սրբապատկերի հռչակման 225-ամյակը:

1791-ի հունիսի 27-ին սրբապատկերը եւ Կամենեց Պոդոլսկում վերակառուցված Սուրբ Նիկողայոսի եկեղեցին կրկնական եղանակով հանդիսավորապես օծել են եւ արքեպիսկոպոս Յակով Տումանովիչը հրահանգել է այս օրը` հունիսի 27-ը նշել որպես տոն: Այդ ժամանակ հատուկ հավաստագիր է պատրաստվել, որտեղից էլ հայտնի է ճշգրիտ ամսաթիվը:

Հայ Աստվածամոր սրբապատկերի 225-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հունիսի 27-ին` Կիեւում Բոգդան եւ Վարվարա Խանենկոների անվան Արվեստների ազգային թանգարանում տոնին նվիրված հատուկ ցուցադրություն է տեղի ունեցել:

Որպես կազմակերպիչներ հանդես են եկել Բոգդան եւ Վարվարա Խանենկոների անվան Արվեստների ազգային թանգարանը եւ Ուկրաինայի հայերի միությունը:

Միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Կիրովոգրադում եւ Խերսոնում:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.