Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Հոդվածներ → Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձի մեջ ասվել է.

«Հարգելի պարոն Նախագահ,

Համաուկրաինական հասարակական կազմակերպությունների «Ուկրաինայի հայերի միություն» միավորման անունից շնորհավորում ենք Ձեզ ՀՀ Նախագահի ընտրություններում տարած անվիճելի հաղթանակի առթիվ:
Քվեարկելով Ձեր թեկնածությանը՝ Հայաստանի բնակչությունն արտահայտել է Ձեր վարած քաղաքականության նկատմամբ իր գոհունակությունը, քաղաքականություն, որ տանում է Հայաստանի լիարժեք զարգացմանն ու նորացմանը: Քվեարկության արդյունքները հաստատում են Ձեր բարձր հեղինակությունը, որ վայելում եք ժողովրդի կողմից:
Վստահ եմ, որ Նախագահի պաշտոնում Դուք պիտի նպաստեք Հայաստանի միջազգային կապերի խորացմանն ու ընդլայնմանը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, երկար կյանք, երջանկություն և խաղաղություն»:

Photo, video

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.