Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → «Ուկրաինական հոգի հայկական սրտով». Կիեւում կբացվի Մարինա Սարկիսյանի հեղինակային ցուցահանդեսը

Փետրվարի 3-ին Կիեւում տեղի կունենա Ուկրաինայի ժողովրդական արվեստի վարպետների ազգային միության անդամ, Ուկրաինայի դիզայների միության անդամ Մարինա Սարկիսյանի «Ուկրաինական հոգի հայկական սրտով» հեղինակային ցուցահանդեսի շնորհանդեսը:

Բացումը տեղի կունենա «Աուտենտիկա» մշակութաբանական ստուդիայի նախագծի եւ Կիեւի մշակույթի եւ արվեստների ազգային համալսարանի Գիտական գրադարանի «Ազգի գանձերը» կրթական նախագծի շրջանակներում:

Դեկորատիվ-կիրառական արվեստների վարպետ Մարինա Սարկիսյանը տարբեր ժանրերով է աշխատում, սակայն նախապատվություն է տալիս Պետրիկովյան նախշազարդերին: Մարինան նշել է, որ մի քանի տարի է պահանջվել «Հայկական խաչքարերը Պետրիկովյան նախշազարդմամբ» աշխատանքների շարքը պատրաստելու համար, որն Ուկրաինայում առաջին անգամ կցուցադրվի:

Նկարչուհու խոսքով՝ Պետրիկովյան նախշազարդն իր համար ուկրաինական հոգին է, որը միաձուլվում է իր ցեղի հայկական արմատներին, իսկ իր աշխատանքներում «խաչքարերը» Հայաստանի գեղարվեստական խորհրդանիշն են ու սիրտը, որն արտացոլում է գեղեցիկի ու հայ ժողովրդի պատմության զգացումը:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.