Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Հոդվածներ → Օլեգ Սմիրնով. Ուկրաինան եւ Հայաստանը տնտեսության ոլորտում մեծ ներուժ ունեն

Այս տարի Ուկրաինան եւ Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 95-ամյակը: «Պոլիտիկա» միջազգային նախագծերի վերլուծական կենտրոնի համակարգող, ուկրաինացի փորձագետ Օլեգ Սմիրնովը Analitika.at.ua-ին հայտնել է, որ այդ ընթացքում «հայ-ուկրաինական քաղաքական կապերը վերելքներ ու վայրէջքներ են ունեցել, բայց մեր ժողովուրդների համատեղ ապրելու բազմադարյա պատմությունը ամուր հիմք է ստեղծել այսօրվա ակտիվ համագործակցության համար»:

«Ուկրաինան եւ Հայաստանը մեծ ներուժ ունեն տնտեսության ոլորտում եւ պետք է ներդնեն բոլոր ջանքերը էներգետիկ, մեքենաշինական եւ առեւտրի ոլորտներում ծրագրերի իրականացման համար: Այդ գործընթացում կարեւոր դեր է խաղում Ուկրաինայի հայերի միությունը, որի ղեկավարությունն ակտիվորեն նպաստում է երկու երկրների գործարար շրջանակների միջեւ տնտեսական կապերի ստեղծմանը, զարգացնում շփումները օտարերկրյա հայկական կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ նպաստում միջազգային ասպարեզում Ուկրաինայի իմիջի բարելավմանը:

Իմ կարծիքով, հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման հեռանկարային ուղղություններից մեկը կարող է լինել երկու երկրների քաղաքների միջեւ կոոպերացիան եւ տարածաշրջանային զարգացումը»,-հայտարարել է փորձագետը: Թարգմանությունը NEWS.am

 

Photo, video

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.