Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Օդեսայում հայ գինեգործ Վասիլի Թաիրովին նվիրված հուշակոթող է բացվել

Նոյեմբերի 2-ին, Օդեսայի Ակադեմիկոս Կորոլյովի և Ակադեմիկոս Վիլյամսի փողոցների խաչմերուկում` Թաիրովի հրապարակում բացել են հայտնի գիտնական Վասիլի Թաիրովի հուշակոթողը, հայտնում է UA-Report.info-ն:

Բացման արարողությունը տեղի է ունեցել գործչի 158-ամյակի առթիվ: Հուշակոթողը օրհնվել է հայ հոգևորականների կողմից:

Միջոցառումը անցկացվել է Օդեսայի մարզային խորհրդի ղեկավար Անատոլիյ Ուրբանսկու, տարածքային և մինիցիպալ դեպուտատների, Թաիրովի անվան խաղողի մշակման և գինեգործության ինստիտուտի տնօրեն Վյաչեսլավ Վլասովի, նաև հայկական համայնքի ներկայացուցիչների, Օդեսայի հայկական համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանի մասնակցությամբ:

Հայր Աբգար Գլչյանը Analitikaua.net-ին հայտնել է, որ «հուշակոթողի հեղինակն է Աշոտ Մանուկյանը, իսկ քանդակագործը` Հովնան Մանուկյանը: Հուշակոթողը, որի տեղադրումը կազմակերպել է Թաիրովի անվան Խաղողի մշակման և գինեգործության ինստիտուտը, տեղադրվել է Օդեսայի հայկական համայնքի հաշվին: Հուշակոթողի քարը բերվել է Հայաստանից գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի բարեգործությամբ»:

Նշենք, որ Վասիլի Թաիրովը (Վասիլ Թաիրյան) գինեգործության ուսումնասիրություններով զբաղվող առաջին գիտական հաստատության հիմնադիրն է: Հաստատությունը իր գործունեությունը սկսել է 1914 թվականին: Այսօր այն խաղողագործության եւ գինեգործության ազգային գիտական ինստիտուտ է:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանքներ է տանում ազգային պատմական արժեքները տարածելու ուղղությամբ:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.