Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Նկարչուհի Մարինա Սարգսյանի աշխատանքները կզարդարեն «Եվրատեսիլ»-ի ֆան գոտին

«Եվրատեսիլ» երգի մրցույթի նախօրեին Կիևում երկրպագուների համար նախատեսված գոտում կտեղադրվեն հայազգի նկարիչ Մարինե Սարգսյանի դեկորատիվ աշխատանքները:

Նկարչուհու խոսքով` այդ գործերի վրա ինքն աշխատել է երեք օր: «Պլանավորվում է, որ «Եվրատեսիլ»-ի նախօրեին մրցույթի բոլոր 44 մասնակիցներից յուրաքանչյուրի համար կպատրաստվեն նրանց սեփական դեկորատիվ ափսեները: Դրանց վիզուալ մասերը կձևավորվեն դրոշով, զինանշանով, երկրներից յուրաքանչյուրի ճանաչված պատկերներով: Ես դեռևս մտածում եմ երկրի ընտրության հարցում: Այս պահին կանգ եմ առել Ուկրաինայի և Հայաստանի վրա: Ես ցանկանում եմ նկարել երկուական նկար Հայաստանի և Ուկրաինայի համար»,- ասել է նա: 

Սեպտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացման կազմակերպչական հանձնաժողովը որպես մրցույթի անցկացման վայր ընտրել է Կիևը: Ուկրաինան միջազգային երգի մրցույթն անցկացնելու իրավունք է ստացել այն բանից հետո, երբ այդ երկիրը ներկայացնող Ջամալան 2016թ. հաղթող ճանաչվեց:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.