Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

 → Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնը: Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս բարձրաձայնելու մեր զգացմունքները մեր մայրերին, կանանց, տատիկներին, քույրերին ու դուստրերին. մի բան, որ առօրյա հոգսերով ու խնդիրներով տարված` ամեն օր չէ, ցավոք, որ անում ենք: Այսօր և տարվա մնացած օրերին մենք կարող ենք մեր ջերմությամբ, մեր հոգատարությամբ ու մեր աշխատանքով նրանց ու բոլորի համար կյանքը դարձնել շատ ավելի գունեղ ու շատ ավելի երջանիկ:

Հայաստանի իշխանությունները փոխում են իրականացվող քաղաքականության առաջնահերթությունները` այսուհետ հատուկ հոգածության առարկա դարձնելով մայրական առողջության և առողջ սերնդի դաստիարակության խնդիրները: Մեր երկրում ձևավորելու ենք այնպիսի միջավայր, որտեղ մայրությունն ու մանկությունը գտնվում են հասարակության և պետության ամուր պաշտպանության ու հովանավորության ներքո: Իսկ բազմազավակ ընտանիքները դիտարկվելու են որպես մեր հասարակության կարևորագույն օղակ:

Սիրելի կանայք,

Կրկին շնորհավորելով ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ` մաղթում եմ երջանկություն, ընտանեկան ջերմություն և աշխատանքային հաջողություններ»: PanARMENIAN.Net

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.