Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

 → Մոսկվայում կկայանա «Ուկրաինայում հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարանի» շնորհանդեսը

Ուկրաինացի գիտնական, փիլիսոփա եւ հայագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Իրինա Գայուկի «Ուկրաինայում հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարան» գիրքը շարունակում է ներկայացվել լայն հանրությանը: Հունվարի վերջին մեծածավալ աշխատությանը կծանոթանան Մոսկվայում: Իրինա Գայուկը «Analitika.at.ua»-ին տեղեկացրել է, որ շնորհանդեսը տեղի կունենա Ռուսաստանի ճարտարապետության եւ շինարարական գիտությունների ակադեմիայի Քաղաքաշինության եւ ճարտարապետության պատմության ու տեսության գիտահետազոտական ինստիտուտում, որի նախաձեռնողը Ռուսաստանի հայերի միությունն է եւ Ռուսաստանի ճարտարապետության եւ շինարարական գիտությունների ակադեմիան:

Այնուհետեւ Ուկրաինայի հայերի պատմությունը կներկայացվի «Արեւելքի ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը» սեմինարում, որի ընթացքում նախատեսվում է Գայուկի զեկույցը` «Արեւմտյան Ուկրաինայի հայերի գեղարվեստական մշակույթն ու ճարտարապետությունը» թեմայով:Հիշեցնենք, որ «Ուկրաինայում հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարանի» շնորհանդեսն արդեն կայացել է Կիեւում, Երեւանում եւ Մինսկում:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.