Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

 → Լրանում Է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի 30 տարին

Ապրիլի  26- ին  լրանում  է  Չեռնոբիլի  ատոմակայանի  վթարի  30 տարին։  Վթարը  ամենախոշորն  է  եղել ատոմային  վթարների  մեջ, որի  հետևանքների  վերացման ուղղությամբ մասնագետները աշխատում են մինչ օրս: Ռադիոակտիվ աղտոտման է ենթարկվել 155 հազար քառակուսի կիլոմետր տարածք` 6 միլիոն 945 հազար բնակչությամբ:

Աղետի  հետևանքների  վերացման  աշխատանքներին մասնակցել է մոտ 600 հազար մարդ, նրանցից 200 հազարը ստացել են ռադիոակտիվ ճառագայթման բարձր չափաբաժին : Պաշտոնական տվյալների համաձայն Չեռնոբիլի վթարի հետևանքով տուժել է մոտ 5 միլիոն մարդ:

Հայերը  նույնպես  իրենց  ավանդն  ունեն  աղետի  հետևանքների  վերացման  աշխատանքներում։  Ինչպես  նշում  է  Հայաստանի  " Չեռնոբիլ  ասոցիացիա" հասարակական  կազմակերպության  նախագահ  Գևորգ  Վարդանյանը , Հայացտանից  1986-90 թվականներին  մասնակցել  է  3000- ից  ավել  մարդ : Ավելի  քան  600 հոգի  Չեռնոբիլ  են  գործուղվել  1986 թ վականին: Ակտիվ  մասնակցություն  են  ցուցաբերել  Մեծամորի  ատոմակայանի  120- ից  ավելի  մասնագետներ, Արփա-Սևան թունելի շինարարներ, տարբեր շինարարական ջոկատների աշխատողներ , զինծառայողներ:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.