Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Կիեւում տեղի է ունեցել «Հայկական երիտասարդական համաժողով»

Ուկրաինայի տարբեր շրջաններից ակտիվ երիտասարդների ավելի քան 120 ներկայացուցիչներ օգոստոսի 26-ին Կիեւ են ժամանել՝ մասնակցելու «Հայկական երիտասարդական համաժողովի»ն, որը տեղի է ունեցել մայրաքաղաքի գաղափարների տարածքում՝ HUB 4.0-ում:

Միջոցառման կազմակերպիչներն են Ուկրաինայի հայերի միությունը, Ույրաինայի հայ երիտասարդների միությունը եւ HUB 4.0-ն: Համաժողովի բացմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու ղեկավար Մարկոս եպիսկոպոս Հավհաննիսյանը, նաեւ հայկական սփյուռքի հայտնի գործիչներ:

AnalitikaUA.net-ը հայտնում է, որ միջոցառման օրակարգը բավականին հագեցած էր: Մասնակիցներն այցելել են անվճար թրենինգների, ինչպես նաեւ տարբեր ուղղությամբ դասախոսությունների:

Ուկրաինայի հայ երիտասարդների միությունից նշել են, որ համաժողովի հիմնական նպատակն էր փորձի փոխանակումը եւ սերտ հաղորդակցության հաստատումը: NEWS.am

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.