Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Կիևում երկարաձգվել է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը

«Կիեւյան պատկերասրահ» ազգային թանգարանը երկարացրել Է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հանճարը եւ ծովը: Ավանդույթներ, որոնումներ, հայտնագործություններ» ցուցահանդեսի աշխատանքը: Մեծ հետաքրքրություն առաջացրած ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 19-ը:

Ինչպես AnalitikaUA.net-ին տված մեկնաբանության մեջ նշել Է թանգարանի տնօրեն Յուրի Վակուլենկոն, այդ որոշումն ընդունվել Է այն բանի կապակցությամբ, որ ցուցահանդեսը մեծ պահանջարկ Է վայելում: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ սեպտեմբերին մեկնարկած ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 31-ը, սակայն ավելի ուշ թանգարանի ղեկավարությունը որոշեց ցուցադրությունը երկարացնել մինչեւ նոյեմբերի 19-ը:

Ցուցադրանքում ներկայացված են 18-20-րդ դարերի գեղանկարչության եւ գրաֆիկայի 60-ից ավելի ստեղծագործություններ թանգարանի հավաքածուից, որոնք միավորված են ծովի թեմատիկայով: Նաեւ նախատեսված Է Այվազովսկու այն կտավների լուսանկարների ցուցադրությունը, որոնք թանգարանը կորցրել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, կան նաեւ Շերեմետեւների թանգարանի ցուցանմուշներ՝ արխիվային նյութեր, լուսանկարներ, 19-րդ դարի ռազմանավերում եղած տարբեր առարկաներ եւ Այվազովսկու ժամանակակից ծովային սպաների իրեր: Ցուցադրանքը նաեւ ներառում Է մեկ տասնյակից ավելի գեղանկարչական ու գրաֆիկական գործեր, որոնք ներկայացնում են նկարչի ստեղծագործության տարբեր շրջանները:

Ցուցահանդեսի կազմակերպումը ողջունել Է Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը: «Պրոֆեսիոնալների նախաձեռնությունների շնորհիվ նշանավոր հայրենակիցների ստեղծագործությունը շարունակում Է ուրախացնել արվեստասերներին»,- նշել Է Շատվորյանը AnalitikaUA.net-ին տված մեկնաբանության մեջ: Ինչպես հրատարակությանը պատմել Է ցուցահանդեսի բացմանը մասնակցած հայտնի դաշնակահարուհի, «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական հարթակի մասնակից Օլգա Վարդանյանը, սրահները լեփ-լեցուն Էին: «Ցուցահանդեսը խորապես հետաքրքրել Է այցելուներին:

Հովհաննես Այվազովսկու անրկնելի ոճն ու վարպետությունը անջնջելի տպավորություն են թողնում եւ վերադառնալու ցանկություն առաջացնում՝ վերստին խորասուզվելու հանճարի ստեղծած աշխարհում»: Ավելի վաղ Ուկրփոստը նամականիշ Է թողարկել Հովհաննես Այվազովսկու հոբելյանի առթիվ: Հուլիսին Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ Է դրել «Իվան Այվազովսկի» հուշադրամը: Մետաղադրամը թողարկվել Է «Ուկրաինայի նշանավոր անհատները» շարքում եւ շրջանառության մեջ Է դրվել 35 հազար օրինակով:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.