Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Կիեւում բացվել է «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսը

Հայկական Աստվածամոր սրբապատկերի օրվա հռչակման 226-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում Կիեւում բացվել է ցուցահանդես, որը կազմակերպել էր Ուկրաինայի Հայերի միությունը՝ Ուկրաինայի ճարտարապետների միության աջակցությամբ։

Կիեւի Ճարտարապետների տանը «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են ուկրաինա-հայկական պատմության ամենավառ էջերը։

Ուկրաինայի հայերի միության՝ պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովից AnalitikaUA.net-ին հայտնել են, որ ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքները ավելի քան յոթ ամիս են տեւել։ Ցուցահանդեսում ներկայացված են Ուկրաինայի տարբեր հայկական եկեղեցիների ավելի քան երկու տասնյակ առասպելական սրբապատկերներ։ Պաշտված սրբապատկերները, որոնց մասին դարերով առասպելներ են հյուսել ու գիտական աշխատություններ գրվել, առաջին անգամ են ցուցադրվել լայն հասարակայնությանը։

Շնորհանդեսը վարել է հայտնի ուկրաինացի պատմաբան, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Դավթյանը։

Ցուցահանդեսը այցելել են հայկական ու ուկրաինական հոգեւորականության, Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները, հայտնի գիտնականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, դիվանագետներ։

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.