Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Կիեւում բացվել է նկարիչ Վահան Անանյանի ցուցահանդեսը

Կիեւի «Դուկատ» պատկերասրահում տեղի է ունեցել Վահան Անանյանի «Հանդիպում» ցուցահանդեսի բացումը։ Հայ նկարիչը, որի կյանքը սերտորեն կապված է Օդեսայի հետ, իրենից հետո 500 ստեղծագործություն է թողել։

Պատկերասրահի հիմնադիր Լեոնիդ Կոմսկու խոսքով՝ Անանյանի մտերիմ ընկերների՝ նկարիչ Մատվեյ Վայսբերգի եւ կոլեկցիոներ Ալյոնա Ռիկոյի աջակցությամբ կազմակերպած ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվել է նկարչի՝ ավելի քան 50 գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատություն։ Դրանով փորձ է արվում նորից բացահայտել վարպետին։ Նրա ստեղծագործունեությունը արտաքին աշխարհը հոգեւորի եւ հավերժի ներքին ընկալման միջոցով վերապրելու վառ օրինակ է։

Նկարիչը չի խճճվել ոճերի բազմազանության եւ ժամանակի մեջ ու զբաղեցրել է իր առանձին տեղը արվեստում։

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 25-ը։

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.