Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Կիևի ազգային պատկերասրահում բացվելու է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 12-ին բացվելու է «Հանճարը և ծովը. ավանդույթները, որոնումները, հայտնագործությունները» խորագիրը կրող ցուցահանդես` նվիրված Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին և պատկերասրահի 95-ամյակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Analitikaua.net-ը, կազմակերպիչները, նկարագրելով հայ նկարչի ստեղծագործական ուղին, նշել են, որ Այվազովսկին եղել է ականավոր բնանկարիչ, մարինիզմի հիմնադիր, ում աշխատանքները մեծ ազդեցություն են թողել հայկական, ուկրաինական ու ռուսական մշակույթների վրա:

«Նա գեղանկարչության պատմության մեջ հայտնի է որպես ծովի անգերազանցելի երգիչ: Նրա ժամանակակիցներից ոչ ոք չէր կարող նման ուժով եւ ոգեշնչմամբ ցույց տալ ծովի տարրերի մեծությունն ու գեղեցկությունը»,- նշել են կազմակերպիչները:

Ցուցահանդեսում ներկայացվելու են XVIII-XX դարերի նկարչության եւ գրաֆիկայի ավելի քան 60 աշխատանքներ, որոնք վերաբերվում են ծովային թեմային:

Ցուցադրվելու են նաև Այվազովսկու լուսանկարները, որոնք կորել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ այնուհետև գտնվել, ինչպես նաև Շերեմետևի թանգարանի ցուցանմուշները` արխիվային նյութերը, լուսանկարները, 19-րդ դարի մարտական նավերի տարբեր իրերը և անձնակազմի ունեցվածքը:

Ցուցահանդեսը ներառում է նաև ավելի քան մեկ տասնյակ նկարներ եւ գրաֆիկական աշխատանքներ, որոնք ներկայացնում են նկարչի աշխատանքի տարբեր ժամանակաշրջանները: Ցուցահանդեսը բաց կլինի սեպտեմբերի 12-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.