Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Խերսոնում Ուկրաինայում հայկական գրատպության 400 ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել

Հայկական գրատպության 400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ Խերսոնում կայացել է «Ուկրաինայի հայկական ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը պարունակում է Ուկրաինայում հայկական մշակույթի դարավոր պատմության մասին վկայող նյութեր` Լվովի հայկական գրատպության նյութեր, Սոֆիա Կիեվսկիի գրաֆիտները, հայկական սքանչելի սրբապատկերներ:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Ուկրաինայի հայերի միության պատմա-մշակութային ժառանգության հանձնաժողովի և Խերսոնի «Ուրարտու» հայկական համայնքի համատեղ ջանքերով:

Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպվել են երկրի տարբեր շրջաններում: Ուկրաինայում առաջին հայկական գիրքը տպագրվել է 1616թ. (Դավիթ և Սաղմոս):

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.