Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները լույս են տեսել ուկրաիներենով

Նիկոլաև քաղաքում տեղի է ունեցել Ուկրաինայի անկախության 25-ամյակին և Ուկրաինայում հայ գրքի տպագրության 400-ամյակին նվիրված` Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:

 Գիրքը ուկրաիներեն թարգմանել է Նիկոլաևի շրջանի երիտասարդական գրադարանի տնօրեն Նատալյա Տկաչենկոն:
 «Այս բալլադաները գրված են 19 դարի վերջում և 20 դարի սկզբում, սակայն նրանց թեմաները բավականին արդիական են: Այս գրքում տեղ են գտել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են պատերազմն և խաղաղությունը, բարու և չարի պայքարը, սերը հայրենիքի նկատմամբ»,- նշել է Տկանչենկոն:

Գրքի նկարազարդումն իրականացրել է նկարիչ Սվետլանա Չեբանովան: Գրքի կազմը զարդարված է նռներով, որոնք Հայաստանի խորհրդանիշերից մեկն են:
«Նուռը խորհրդաշում է առողջություն, երկարակեցոթյուն, հավերժություն, սեր և ամուր ամուսնություն»,- նշել է Չեբանովան:

Այս տարի լրանում է Ուկրաինայում հայ տպագրության 400 ամյակը: Լվով քաղաքը եղել է հայկական տպագրության չորս հիմնական կենտրոններից մեկը: Մնացած երեքն էին Վենետիկը, Կոստանդնուպոլիսը և Հռոմը:
Լվովում առաջին տպագրված հայկական գիրքը «Դավիթ և Սաղմոս»-ն է, որը տպագրվել է 1616 թվականի դեկտեմբերի 15-ին:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.