Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

 → ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Արարատ» մարզամշակութային կենտրոնի 70 ամյակի կապակցությամբ կազմակերպված ծառատունկին

Մարտի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց իրանահայ համայնքի «Արարատ» մարզամշակութային կենտրոնի 70 ամյակի կապակցությամբ «Զվարթնոց» պատմամշակութային թանգարան-արգելոցի տարածքում կազմակերպված ծառատունկին, որին մասնակցում էին նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին, իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը, «Արարատ» միության անդամներ, իրանահայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Արարատ» մարզամշակութային կենտրոնի հիմնադիր, գրող Հակոբ Կարապենցի անվան դպրոցի սաները:

«Արարատ» մարզամշակութային կազմակերպությունը մեծ ներդրում ունի հայապահպանության, սերունդների հայեցի կրթության և դաստիարակման գործում: Միության 70 ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի Հայրենիքում կազմակերպված այս ծառատունկը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց իրանահայությանը կենտրոնի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ և նշեց, որ այսօրվա ծառատունկը հայրենիքում ամուր արմատներ ձգելու մեծ խորհուրդ ունի: Նմանատիպ կենտրոնների ստեղծումը այլ համայնքների համար ևս ազգային մշակույթի և ինքնության պահպանման կարևոր օրինակ պետք է լինի:

ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեյիսին բարձր գնահատեց հայ համայնքի ակտիվ կենսագործունեությունը Իրանում և նշեց, որ համայնքի յուրաքանչյուր անդամ մեծ հարգանք է վայելում իրենց երկրում և իր ստեղծած բարիքներով իր նպաստն է բերում ինչպես հայ համայնքի, այնպես էլ Իրանի զարգացմանը:

Միջոցառման մասնակիցները Զվարթնոցի տաճարի մոտ գտնվող 2 հազ. քառ. մետր տարածքով հողամասում տնկեցին պտղատու և մշտադալար ծառեր: Միջոցառման ավարտին Հակոբ Կարապենցի անվան դպրոցի սաները հանդես եկան հայրենասիրական երգերի և ասմունքի կատարումներով:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.