Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Հայկական մշակույթը կներկայացվի Կիեւի միջազգային փառատոնում

Ուկրաինայի հայկական սփյուռքի ներկայացուցիչները կմասնակցեն չորրորդ ամենամյա աշխարհի ժողովուրդների մշակույթի Outlook World Culture Festival միջազգային փառատոնին:

Ուկրաինայի Նիկոլայեվսկի մարզի Հայերի միությունը եւ Կիեւի հայ համայնքը հայկական մշակույթը եւ ավանդույթները կներկայացնեն փառատոնում , որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին Կիեւի քաղաքային խորհրդում:

Փառատոնին կներկայացվի աշխարհի ժողովուրդների շուրջ 50 մշակույթ:

Փառատոնի նպատակն է ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերություններ հաստատել, մշակութային կապերը բարելավել, ինչպես նաեւ ուկրաինացիներին իրազեկել աշխարհի ժողովուրդների մշակույթների մասին: News.am

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.