Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

 → Հայերենն ուսումնասիրում են Լեհաստանի դպրոցներում

Ավելի քան 64 հազար սովորող Լեհաստանում ուսումնասիրում է ազգային փոքրամասնությունների կամ տարածաշրջանային ինը լեզուներից մեկը, հաղորդում է «Լեհական ռադիոն»։ Նման տվյալներ է հրապարակել Լեհաստանի ազգային կրթության նախարարությունը։

Կրթության համակարգի մասին օրենքի համաձայն, փոքրամասնություններից սերող աշակերտներն իրավունք ունեն, ծնողների ցանկությամբ, դեռեւս մանկապարտեզում սկսել ուսումնասիրել մայրենի լեզուն։ Նման սկզբունքներով լեհական մանկապարտեզներում ու դպրոցներում ուսումնասիրում են ուկրաիներենը, գերմաներենը, լեմկովերենը, բելառուսերենը, լիտվերենը, հայերենը, սլովակերենն ու եբրայերենը։

Ինչպես գրում է Analitika.at.ua-ն, Լեհաստանի հայկական սփյուքը հատուկ տեղ է զբաղեցնում երկրի պատմության մեջ։ XIV դարից սկսած հայկական ծագում ունեցող զինվորականները, առեւտրականները, արհեստավորները, դիվանագետները, թարգմանիչներն ու արտիստները զգալի ներդրում են ունեցել լեհական հասարակության ձեւավորման գործում, եւ, դրա հետ մեկտեղ, պահպանել են իրենց ազգային, մշակութային ու կրոնական առանձնահատկությունները։

Նշենք, որ հայերենն ընդգրկված է նաեւ Ուկրաինայի տարածաշրջանային լեզուների շարքում։ Երկրի տարածքում երաշխավորվում է տարածաշրջանային լեզուների ազատ կիրառումը, որոնց շարքում են ռուսերենը, բելառուսերենը, բուլղարերենը, հայերենը, գագաուզերենը, իդիշը, ղրիմաթաթարերենը, մոլդավերենը, գերմաներենը, հունարենը, լեհերենը, ռոմերենը, ռումիներենը, սլովակերենը, հունգարերենը, կարաիմերենն ու ղրիմերենը։

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.