Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

 → Հայը Զապորոժյեում փրկել է սառույցի տակ հայտնված երեխաներին

Հայը Զապորոժյեում փրկել է սառույցի տակ հայտնված երեխաներին: Արթուր Վասոյանն ու Ալեքսանդր Տիխին պայքարում էին սառը ջրի մեջ` երեխաների կյանքի համար, սակայն իրենց հերոսներ չեն համարում:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 20-ի երեկոյան: Զապորոժյեում 9 եւ 10 տարեկան տղաներն ընկել են լիճը, սառույցի տակ: Ականատեսների վկայությամբ, սրճարանի մշատական յցելուները նկատել են, որ երեխաները դժբախտության մեջ են եւ օգնության են շտապել, տղաներին դուրս են բերել սառույցի տակից, օգնություն կանչել:

Ալեքսանդր Տիխին ու Արթուր Վասոյանը խիզախաբար պայքարել են երեխաների կյանքի համար: Նրանք նշել են, թե հերոս չեն, այլ ուղղակի արել են այն, ինչ պիտի անեին:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.