Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

 → Հայաստանն ու Ուկրաինան մշակում են համագործակցության մեխանիզմներ առողջապահության ոլորտում

Նոյեմբերի 29-ին կայացել է Ուկրաինայի առողջապահության նախարար Ռաիսա Բոգատիրևայի հանդիպումը ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ:

Կողմերը քննարկել են հումանիտար ոլորտում երկրների համագործակցության զարգացման հեռանակրները, ինչպես նաև 2011-13թթ բժշկության ոլորտում Հայաստանի և Ուկրաինայի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության ծրագրի իրականացման ընթացքը: Խոսքը առողջապահության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության կոնկրետ հարցերի պրակտիկ լուծման և համագործակցության մեխանիզմների մշակման անհրաժեշտության մասին է:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.