Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

 → Հայ հանդիսատեսը շատ պահանջկոտ է. ռուս դերասան

Հայկական թատերական հանրությունը բավական պահանջկոտ է, և դա շատ ակնհայտ է զգացվում, ամերիկացի դրամատուրգ Ուիլյամ Գիբսոնի «Երկուսը ճոճանակին» պիեսի մոտիվներով ներկայացումից հետո «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնեց թատրոնի և կինոյի հայտնի ռուս դերասան Գրիգորի Անտիպենկոն։
Հայտնի դերասանը թատրոնի և կինոյի դերասանուհի Տատյանա Առնտգոլցի և ամերիկացի դրամատուրգ Ուիլյամ Գիբսոնի «Երկուսը ճոճանակին» պիեսի մոտիվներով ներկայացման պրոդյուսեր Ալբերտ Մոգինովի հետ Երևանում է ներկայացման հայկական պրեմիերայի շրջանակներում, որը կայացավ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում։

«Երևում է, որ Երևանը թատերական քաղաք է և հասկանում է թատրոնից։ Կարծում եմ, որ հեշտ չէ գրավել հայ հանդիսատեսին, և եթե մեզ հաջողվեց դա անել, ապա շատ հաճելի է։ Նման հանդիսատեսով միշտ հետաքրքիր է աշխատել, քանի որ նրան հատուկ մոտեցում է հարկավոր»,– ասաց դերասանը։

Ըստ նրա` հայկական բեմում դերասանների խաղը մի փոքր տարբերվում էր նրանից, որը նրանք ցուցադրել են մյուս քաղաքներում։

Ներկայացման պրոդյուսեր Ալբերտ Մոգինովն իր հերթին երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար և տեղեկացրեց այս հյուրընկալ քաղաքում ևս մեկ անգամ գալու ծրագրերի մասին։

Ըստ նրա` տեղի թատերասերները հնարավորություն կունենան նոր ներկայացումներ դիտել, որտեղ ներգրավված են հայտնի ռուս դերասաններ, սակայն «ամեն ինչ կախված է հայ կազմակերպիչներից»։
Ինչպես նշեց թատրոնի և կինոյի հայտնի ռուս դերասանուհի Տատյանա Առնտգոլցը, ով «Երկուսը ճոճանակին» ներկայացման մեջ կերտում էր գլխավոր հերոսուհու կերպարը, Հայաստանի հյուրախաղերը ողջ կյանքի ընթացքում կհիշվեն որպես ամենավառն ու հետաքրքիրը։

«Տպավորությունները շատ լավն են։ Մենք առաջին անգամ ենք Հայաստանում և մեծ պատասխանատվություն էինք զգում բեմում, քանի որ քաղաքը (Երևան) թատերական է, ներկայացման երկու օրերի ընթացքում լեցուն էր դահլիճը»,– ասաց դերասանուհին։

Ըստ նրա` պիեսը շատ թանկ է դերասանների համար, իսկ բեմադրությունն ինքնին լիովին նոր է, ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել անցյալ տարեվերջին և դեռ բավականին «շրջանառված» չէ։ «Մենք մեզ հետ ֆանտաստիկ տպավորություններ ենք տանում»,–խոստովանեց Տատյանա Առնտգոլցը։

Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանում անցկացրած կարճ ժամանակում դերասանները հասցրեցին այցելել Փարանջանովի թանգարան, ինչպես նաև տեսնել հնագույն հայկական ճարտարապետության համաշխարհային հայտնի հուշարձանները` Գառնի և Գեղարդի տաճարները։

«Մենք ներկա գտնվեցինք տաճարում ժամերգությանը, և մեզ օրհնեց քահանան... Մենք լվացվեցինք սուրբ աղբյուրի ջրով, երազանք պահեցինք, համեղ լավաշ համտսեցինք և նռան գինի խմեցինք, որի մասին նախկինում ընդհանրապես չէինք լսել։ Այս հյուրախաղերն իսկապես նրանցից են, որը կհիշվեն ողջ կյանքի ընթացքում` որպես ամենաանսովորը և վառը, որոնց մասին հիշում ես և քննարկում ես մյուսների հետ»,– ասաց Առնտգոլցը։

Նա նշեց նաև, որ ևս մեկ անգամ հաճույքով հանդես կգար հայկական բեմում։

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.