Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանի գլխավորությամբ Լվովում ջրի մկրտության կարգ է կատարվել

Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանի գլխավորությամբ հունվարի 19-ին՝ Հայտնության տոնին, Լվովում ջրի մկրտության կարգ է կատարվել:

Ավանդաբար արարողությունը տեղի է ունենում Լվովի կենտրոնում՝ Շուկայի հրապարակում, որին մասնակցում են հազարավոր լվովցիներ, հյուրեր, քաղաքում գործող բոլոր քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչները։ Արարողության ավարտին բոլոր հավաքվածները հնարավորություն են ստանում հավաքել օծված ջրից։

Համարվում է, որ մկրտության խորհրդի ժամանակ օծված ջուրը երկար ժամանակ չի կորցնում իր հատկությունները, սովորաբար այն պահում են մինչեւ հաջորդ տարի, իսկ անհրաժեշտության դեպքում, հիվանդությունների կամ ընտանիքում խնդիրների դեպքում՝ խմում կամ մաքրագործում տարածքը։

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.