Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

 → Գրքերի կյանքը երկարեցվում է. թվայնացվում է Ազգային գրադարանի ողջ ֆոնդը

Հայաստանի ազգային գրադարանը թվայնացնում է իր ողջ ֆոնդը: Գործընթացը շատ բարդ և ծավալուն է: 2011 թվականից առ այսօր գրադարանը թվայնացրել է 550-ից ավելի գիրք: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային գրադարանի գրադարանային տեխնոլոգիաների զարգացման և շտեմարանների լեզվաբանական ապահովման գիտահետազոտական կենտրոնի բաժնի վարիչ Նունե Սամվելյանը: «Առջևում դեռևս 6.5 միլիոն քանակությամբ ֆոնդ (նույն գրքից մի քանի օրինակ, ամսագրեր, քարտեզներ և այլն) կա, ինչի թվայնացումը տարիների աշխատանք է պահանջում: Սակայն կարևոր է, որ հիմքը դրված է և ճիշտ սկզբունքով է շարունակվում»,-պարզաբանեց Սամվելյանը: Նա չի անհանգստանում, որ գրադարան այցելող ընթերցողների թիվը կարող է պակասել, քանզի գրքի հետ շփումն այլ հաճույք է: Թվային տարբերակից օգտվողների թիվը ևս մեծ է, բազմաթիվ դրական արձագանքներ են հնչել՝ հատկապես սփյուռքահայերից: «Մեկ տարվա ընթացքում 300-ից ավելի գիրք է թվայնացվում: Գրքի յուրաքանչյուր էջը թվայնացնելու համար պահանջվում է մոտ 20 րոպե: Թվային գրադարան ստեղծելու աշխատանքներում առաջնությունը տրվել է 1512-1800 թվականներին ստեղծված հայ հնատիպ գրքին: Թվային տարբերակը կօգնի ընթերցողներին ավելի արագ օգտվել օրվա ցանկացած ժամին: Շտեմարանները համացանցում ազատ են, անվճար և շուրջօրյա, յուրաքանչյուր ընթերցողկարող է ազատ ներբեռնել ցանկացած գիրք»,-ասաց Սամվելյանը:

Հատուկ ուշադրություն է դարձվում հայագիտական գրականության թվայնացմանը: 1512-1920թթ շտեմարաններում տեղադրված թվայնացված գրքերը մոտ 1100 անուն են: Աշխատանքները կատարվում են ամեն օր, իսկ թվայնացման աշխատանքներում աշխատակիցների թիվը համալրվում է: «Աշխատում ենք չվնասել գիրքը թվայնացման ընթացքում, բարեխղճորեն մշակում ենք տարբեր ծրագրերով, լրացնում համապատասխան մատենագիտական տվյալներ և ամբողջական գիրքը ներկայացնում ենք համացանցում ընթերցողներին: Այդ աշխատանքները կերկարեցնեն գրքերի կյանքը և երկար ժամանակ կծառայեն ընթերցողներին»,-նշեց Նունե Սամվելյանը:

Գրադարանը բաց է ամեն օր և օրական շուրջ 900 ընթերցող է այցելում: Թվայնացման աշխատանքները սկսվել են դեռևս 2011թ-ից, բայց տեխնիկական հագեցվածությունը թույլ չի տվել այն տեղադրել համացանցում: Գիտությունների ազգային ակադեմիայի ֆունդամենտալ գրադարանի կողմից սկսած թվայնացման աշխատանքները, շտեմարանների ստեղծումը թույլ են տվել միանալ այդ աշխատանքներին և օգտվել իրենց կուտակիչներից, կատարած աշխատանքը համացանցում ընթերցողներին տրամադրելու համար: ՀՀ մշակույթի նախարարության կողմից 2012 թվականին գրադարանը վերազինվել է նոր տեխնիկայով և աշխատանքներն ավելի են ընդլայնվել:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.