Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Դնեպրում տեղի է ունեցել հայկական եկեղեցու խաչերի եւ զանգերի օծում

Օգոստոսի 22-ին Դնեպրում տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչերի եւ զանգերի օծում: Արարողության շրջանակում եկեղեցու կողքին նաեւ հուշաղբյուր է բացվել:

Արարողությունը ղեկավարել է Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Միջոցառմանը մասնակցել են հայ եւ ուկրաինացի հոգեւորականներ, հայ համայնքի եւ Ուկրաինայի տարբեր մարզերի հայկական երիտասարդական կազմակերպությունների անդամներ:

Ուկրաինայի Հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով կոմիտեի տեղեկություններով՝ վերջին 5 տարիներին հայ կրոնական համայնքներին են փոխանցվել Բելգորոդ-Դնեստրովսկում Սուրբ Աստվածամոր վերափոխման եկեղեցին, Կամենեց-Պոդոլսկում՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցին եւ Բերեժանիում՝ Սուրբ Գրիգոր եկեղեցին:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.