Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Դնեպրում նշում են Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակը

Դնեպրի «Վարդուհի» հայկական մշակութային կենտրոնում կայացել Է «Ուկրաինայի հայկական ժառանգությունը» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին:

«Վարդուհի» կենտրոնի եւ Ուկրաինայի հայերի միության կազմակերպած ցուցահանդեսում ներկայացված Է Ուկրաինայի հայերի բազմադարյա պատմությունը:

Ցուցադրանքի բացմանը ներկա են եղել ինչպես հայ համայնքի անդամները, այնպես Էլ ազգային այլ համայնքների, հոգեւորականության եւ մշակութային-լուսավորչական հաստատությունների ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնել Է ՈւՀՄ-ի պատմաշակութային ժառանգության հարցերով զբաղվող կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը, միջոցառման ընթացքում անցկացվել են մի շարք հրատարակությունների շնորհանդեսներ: «Այցելուների ուշադրությանն են ներկայացվել Ուկրաինայի հայերի պատմությանն ու մշակույթին նվիրված ուկրաիներեն ու հայերեն նոր հրատարակություններ, այդ թվում՝ կրոնական թեմատիկային նվիրված գրքեր, գիտահանրամատչելի հրատարակություններ, հայ դասական գրականության թարգմանություններ ու բառարաններ: Նաեւ ներկայացվել Է եզակի հրատարակություն՝ ՈւՀՄ-ի «Հայագիտության հրատապ հարցերը» գիտական աշխատությունների ժողովածուն, որում տեղ են գտել 30-ից ավելի ուկրանացի եւ արտասահմանյան գիտնականների հայագիտական աշխատանքներ:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի 31-ը:

Հիշեցնենք, որ այս տարի լրանում Է Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակը: Լվով քաղաքը հայկական գրատպության չորրորդ կենտրոնն Է դարձել Վենետիկից, Կոնստանդնուպոլսից եւ Հռոմից հետո: Լվովում տպագրված հայկական առաջին գիրքը դարձել Է «Դավիթը եւ սաղմոսը», որը հրատարակվել Է 1616 թվականի դեկտեմբերի 15-ին:

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը մի շարք միջոցառումներ Է նախաձեռնել՝ նվիրված Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին:

Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին նվիրված թեմատիկ միջոցառումներ են կազմակերպվել հանրապետության տարբեր տարածաշրջաններում:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.