Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

 → Դեթրոյթում կներկայացնեն հայկական ազգային երաժշտությունը

ԱՄՆ Միչիգանի նահանգի Ֆարմինգտոն-Հիլզ քաղաքի բնակիչ նվագող Արա Թոփուզյանն ապրիլի 10-14-ին կայանալիք դեթրոյթյան «Art X» շաբաթի շրջանակում հայկական եւ մերձավորարեւելյան երաժշտություն կներկայացնի:

Ըստ «Farmington Hills Patch»-ի, Դեթրոյթի Ռայթ թանգարանի ժամանակակից արվեստի Պատկերասրահում ապրիլի 12-ին տեղի կունենա «Detroit Hye Times» սեմինար եւ բանավեճ` Թփուզյանի եւ երկու այլ ճանաչված հայ երաժիշտների` Բոստոնում բնակվող, ուդ նվագող վիրտուոզ Մալ Բարսամյանն ու Հյուսիսարեւելյան համալսարանի պրոֆեսոր, կլարնետահար Լեոն Ջանիկյանի մասնակցությամբ:

Նրանք կբանավիճեն հայկական եւ մերձավորարեւելյան գործիքների առաջացման վերաբերյալ, կքննարկեն հայկական երաժշտության պատմությունը, ինչպես նաեւ եռյակը մի քանի կատարումներ կիրականացնի: Դրանից հետո Թոփուզյանը մեծ Դեթրոյթում կներկայացնի 20-րդ դարի սկզբից սկսած հայկական ազգային երաժշտության պատմությունը:

«Մեծ Դեթրոյթի տարածաշրջանում Դեթրոյթը 20-րդ դարի սկզբին դարձել է ավելի քան 40 հազար հայի տուն: Ես ցանկանում եմ հանրությանը ներկայացնել Դեթրոյթի հասարակության զարգացման գործում հայ երաժիշտների դերը: Այդ երաժիշտները եկել են «հին երկրից» եւ իրենց հետ Դեթրոյթ են բերել ազգային երգեր եւ իրենց ինքնությունը: Այս սեմինարը հնարավորություն է տալիս հարգել նրանց աշխատանքն ու ներդրումները Դեթրոյթի կյանքում»,- ասել է Թոփուզյանը:

Սեմինարից հետո հայկական ազգային եւ պարային երաժշտությունների համերգ կկայանա` բոլոր երեք երաժիշտների, ինչպես նաեւ հարվածային գործիքներ նվագող Մայքլ Շիմինի մասնակցությամբ: Սեմինարի եւ համերգի մուտքն անվճար է: NEWS.am

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.