Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → «Չումացկի շլյախ: Ալեքսանդր Ավագյանի հիշատակին» V փառատոնը տեղի կունենա Մեջիբոժում

Հուլիսի 24-25-ին «Մեջիբոժ» Պատմամշակութային պետական արգելոցի տարածքում տեղի կունենա հեղինակային հայրենասիրական երգի «Չումացկի շլյախ: Ալեքսանդր Ավագյանի հիշատակին» Համաուկրաինական V փառատոնը:

Ինչպես AnalitikaUA.net-ին հայտնել է նախագծի համակարգող Ելենա Հովհաննիսյանը, փառատոնին, որը կանցկացվի «Մեջիբոժ» արգելոցի ամրոցում, ավանդաբար սպասվում է Ուկրաինայի տարբեր շրջաններից մոտ 200 ներկայացուցիչների մասնակցություն, ինչպես նաեւ հյուրեր Լեհաստանից, Հայաստանից եւ Վրաստանից:

«Այս տարի Մեջիբոժ են հրավիրվել նաեւ «Իմ Հայրենիքը. Ուկրաինայի էթնիկ խմբերի երեխաների աչքերով» նախագծի հաղթողները եւ դափնեկիրները, որի 10-ամյակն է լրանում: Համաուկրաինական պատմական-գրականության հոբելյանական մրցույթը նվիրված է «Անկախ Ուկրաինայի տարածքում հայկական մշակույթի պատմությունը եւ զարգացումը» թեմային»,- նշել է համակարգողը:

Փառատոնի կազմակերպիչների ծրագրերի մեջ է մտնում նաեւ «Իմ Հայրենիքը. Ուկրաինայի էթնիկ խմբերի երեխաների աչքերով» նախագծի IX գիտագործնական համաժողովի անցկացումը:

Ելենա Հովհաննիսյանը հիշեցրել է, որ «Մեջիբոժ» պատմամշակութային պետական արգելոցի մինչեւ 2020 թվականի համար զարգացման հեռանկարային ծրագրի մեջ փառատոնը մտցվել է որպես Խմելնիցկիի մարզային պետական վարչակազմի Մշակույթի վարչության, Արգելոցի, Ուկրաինայի Հայերի միության Մշակութային կապերի հայկական միավորման եւ «Ուկրաինայի հայերի միության» համատեղ նախագիծ:

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.