Ողջունում ենք ձեզ ՈՒՀՄ-ի կայքում

Հարգելի հայրենակիցներ, բարեկամներ

Ողջունում ենք ձեզ Ուկրաինայի հայերի միության կայքում:

Ուկրաինայի տարածքում հայ ժողովուրդը ապրում է վաղ ժամանակներից:
Դեռ  IV–VII դարերից են հայտնի Հայաստանի հնագույն կապերն ու հարաբերությունները սլավոնների հետ: Հայաստանը գրաված զավթիչների կողմից ֆիզիկական ոչնչացման վտանգի, բռնի տեղահանությունների արդյոււնքում հայերը դարերով կապվեցին ուկրանացի ժողովորդի հետ ու արդեն  ավելի քան մեկ տասնյակ դար ապրում են հաշտ ու  խաղաղ՝ ապացուցելով իրենց եղբայրությունը:

Ուկրաինայի հայերի միության առաջնային խնդիրը՝ ողջ հայության միավորումն է Ուկրաինայում:

ՈՒՀՄ –ի նախագահ՝, Վիլեն Շատվորյան

Նորություններ → Չեռնիգովում բացվել է «Ուկրաինայի հայկական ժառանգությունը» ցուցահանդեսը

Նոյեմբերի 22-ին Չեռնիգովի գեղարվեստական թանգարանում տեղի է ունեցել «Ուկրաինայի հայկական ժառանգությունը» ցուցահանդեսի բացումը, որը նվիրված էր Ուկրաինայում հայերեն գրքի տպագրության 400- ամյակին։

Էքսպոզիցիան, որը ստեղծվել է Ուկրաինայի հայերի միության ջանքերով, ներկայացնում է Ուկրաինայի հայերի բազմադարյա պատմության հետաքրքիր փաստերը։

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Չեռնիգովի շրջանային աշխատակազմի մշակույթի ու զբոսաշրջության, ազգությունների ու կրոնների դեպարտամենտի գլխավոր մասնագետ, թանգարանի տնօրեն Իրինա Ռալչենկոն, հայկական համայնքի անդամները, այլ ազգային համայնքների, հոգեւորականության ներկայացուցիչները, քաղաքի բնակիչները։

Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը մասնակիցներին փոխանցել է ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի ողջույնի խոսքը, իսկ Պատմամշակութային հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը մանրակրկիտ ներկայացրել է ցուցահանդեսը; Ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ դեկտեմբերի 6-ը։

Photo, video

There are no multimedia materials to show.

All rights reserved to sau.net.ua if otherwise is not mentioned. If you want to use our materials - always put a backlink to our site.